-
03.06.2012|
08:48
Սարանսկում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հրաշալի մրցելույթ է ունեցել 105 կիլոգրամ քաշային, ընթացիկ տարվա Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բեջանյանը:
-
02.06.2012|
15:02
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ընկերական խաղում սեփական հարկի տակ Պորտուգալիայի ընտրանին զիջել է թուրքերին:
-
02.06.2012|
12:20
Հոլանդիայի հավաքականի առանցքային խաղացող, համաշխարհային ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Ուեսլի Սնեյդերը, կարծիք է հայտնել, որ իր երկրի ընտրանու համար նվազագույնն ընդունելի կլինի աշխարհի վերջին առաջնության արդյունքի կրկնությունը:
-
02.06.2012|
11:47
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ ընդունելով «Ուլիսին»` հաղթանակի հասավ 3:1 հաշվով ու շարունակում է վստահորեն, միանձնյա գլխավորել առաջնության աղյուսակը: Նշենք, որ հանդիպման առաջին գոլի հեղինակ են դարձել պարտվածները:
-
02.06.2012|
11:36
Նիժնի Նովգորոդում մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ինչպես և սպասվում էր, առաջին հորիզոնականը մրցակիցներից և ոչ մեկին չզիջեց Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, աշխարհի վերջին տարիների լավագույն մարմնամարզուհի Եվգենյա Կանաևան:
-
02.06.2012|
07:39
Ուրուգվայի ուժեղ ընտրանու հետ բավականին լավ որակի ֆուտբոլ ցույց տալուց հետո (1:1) Ռուսաստանի ընտրանին Լիտվայի ազգայինի հետ հանդիպումում միանգամից գցեց երկրպագուների տրամադրությունը` թողնելով չափազանց միջակ կարգի թիմի տպավորություն:
-
01.06.2012|
05:19
Այս օրերին Սարանսկ քաղաքում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հաջող մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: 69 կիլոգրամ քաշային կարգում միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով դարձել է փոխչեմպիոն: Արծաթե է եղել նրա մրցելույթը նաև պոկում վարժությունում` 145 կիլոգրամ:
-
01.06.2012|
02:57
Եվրոպական գրանդների շարքից Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ ունեցավ Սերբիայի ընտրանու հետ: Արդեն իսկ առաջին խաղակեսում, հինգ րոպե միջակայքով, ֆրանսիացիները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը:
-
01.06.2012|
02:53
Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում պարտվեց Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հունաստանի հավաքականին: Մերոնք կազմակերպված խաղով առանձնապես աչքի չեն ընկել, բավականին բարձր է եղել խաղային խոտանի տոկոսը:
-
01.06.2012|
02:50
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետրերում աշխարհի ուժեղագույն վազորդ Հուսեին Բոլտը Ադամանդե լիգայի Հռոմի փուլում ցույց է տվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքը` 9,76 վայրկյան: